ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով (ՏՀՏ) աշխատանքային խմբի նիստը: Նիստի նպատակ ն է նպաստել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ-երկների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչը հիմք կհանդիսանա երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման համար:
ՍԾՏՀ կազմակերպության ՏՀՏ աշխատանքային խմբի նիստին մասնակցում են ՍԾՏՀ կազմակերպության մշտական միջազգային քարտուղարությունը, ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրները, ինչպես նաև ՀՀ պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ՍԾՏՀ կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խումբը կարևոր հարթակ է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկների վերջին ձեռքբերումները ներկայացնելու, տեղեկատվության արդյունավետ փոխանակումն ապահովելու, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու, ոլորտում ներդրումներ ներգրավելու և փոխշահավետ համագործակցություն հաստատելու համաÖ €: «Սա ՍԾՏՀ կազմակերպության ՏՀՏ աշխատանքային խմբի նիստին է և Գյումրիում այս աշխատանքային նիստն անցկացնելու տարբերակը լավագույնն էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խմբի անդամներին տվյալ ոլորտի նվաճումներին ծանոթացնելու:
Սա լավ առիթ է ներկայացնելու այն ակտիվ վիճակը ոլորտում, որ կա Գյումրիում հատկապես նոյեմբերի 8-9-ը անցկացվող InnoWeekEnd-ի շրջանակներում: Աշխատանքային խմբի անդամները նիստի ընթացքում կներկայացնեն իրենց երկրներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը, ինչը շատ հետաքրքիր է, որովհետև ցանկացած փորձ, որ ներկայացվում է, ցույց է տալիս, թե տվյալ երկիրը ուր է շարժվում և ինչ միտում կա: Մենք էլ մեր փորձով կկիսվենք և կներկայացնենք նաև մեր նվաճումները, իսկ այս ոլորտում մենք անշուշտ «գլուխ գովալու» տեղ ունենք և որոշ երկրների համար ևս մեր փորձը բավական ուսուցանող կլինի»,-նշեց Էմիլ Տարասյանը:
Հայաստանը 2011 թվականից ՍԾՏՀ կազմակերպության ՏՀՏ հարցերով աշխատանքային խմբի համակարգող երկիր է: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրները 12-ն են: ՍԾՏՀ կազմակերպության միջազգային քարտուղարության մենեջեր Էդուարդ Փանոյանը նշեց, որ այս հերթական աշխատանքային նիստին ներկա էր 7 երկիր:»Նիստը համարվում է գումարված, եթե 7 երկիր 12-ից մասնակցում է: Միշտ չէ, որ բոլոր երկները, այս կամ այն պատճառներով, կարողանում են մասնակցել. օրինակ՝ Վրաստանը բացակայում է ոչ թե նրա համար, որ հետաքրքրություն չկա, այլ իրեն ց երկրում այս օրերին տեղի ունեցող գործընթացների հետ կապված, բայց իրենց ընկերությունները, մեր ընկերությունների հետ աշխատում են և ունեն համատեղ ծրագրեր:
ՍԾՏՀ կազմակերպության արժեքը նրանում է, որ եթե տարածաշրջանային երկրներն ունեն իրար հետ խնդիրներ, այստեղ դրական օրակարգ է ձևավորվում և փորձում են համագործակցության եզրեր գտնել, այդ եզրերից մեկը ինֆորմացիոն տեխնոլոգրաներն են: ՀՀ կողմից նախաձեռնած՝ ինկուբատորների ասոցիացիայի ստեղծման գաղափարի շուրջ, օրինակ, համախմբվել է 5 երկիր և Հայաստանի հետ միասին այս երկրները կաշխատեն մեկ ծրագրի շուրջ: Այսօր Բուլղարիան կներկայացնի ինֆորմացիոն տեխնոլոգիաների Սևծովյան կլաստերների ծրագիրը, քանի՞ երկիր կցանկանա միանալ՝ ապագան ցույց կտա, բայց կարևորը գաղափարներն են, որ գալիս են ընդհանուր քննարկումներից»,- ավելացրեց Էդուարդ Փանոյանը:
Արմենուհի Մխոյան