Նոյեմբերի 7-ին' ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհին' Դիլիջան-Վանաձոր 10-րդ կմ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 07ՏՍ830 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն ուղղել են Ա. Ղ.-ի (ծնվ. 1971թ.) ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի մաս: