Հունվարի 30-ին' ժամը 20.21-ին, տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 35 PL 367 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 15մ):

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Վանաձորի» ԲԿ: