Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Յուրի Սիվոկոնենկոն ԴԺՀ-ի նոր խորհրդարանի պատգամավորների թվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին քաղաքական գործիչն անձամբ է հայտարարել «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում: «Ես խորհրդարանում կներկայացնեմ «Դոնբաս» կազմակերպությունը, ինչպես նաև կշարունակեմ աշխատանքս Դոնբասի վետերանների «Բերկո ւտ» խորհրդում»,-հայտարարել է Սիվոկոնենկոն:

 

ԴԺՀ-ում նախագահական և խորհրդարանական ընտրություններն անց են կացվել նոյեմբերի 2-ին: ԿԸՀ-ի հրապարակած վերջնական տվյալների համաձայն, նախագահի պաշտոնում ընտրվել է Ալեքսանդր Զախարչենկոն' հավաքելով 765 հազար 340 ձայն: Յուրի Սիվոկոնենկոյի օգտին քվեարկել է 93 հազար 280 քաղքացի: