«Ժողովուրդ» թերթը գրում է, որ սեպտեմբերի 25-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին պատկանող ավտոմեքենան հրդեհվել է: Թերթի թղթակիցն այս կապակցությամբ զրուցել է Ա. Հարությունյանի հետ, ով իր խոսքում ասել է, որ ինքը որևէ կասկած չունի, թե ով կարող է լինել:

 

«Ովքեր նայել են ավտոմեքենան՝ տարբեր էլեկտրիկներ ու արհեստանոցի աշխատակիցներ, զարմացած էին: Անգամ հրշեջ-տեսուչն ասաց, որ անհասկանալի է, թե ինչու պետք նման բան լիներ:

 

Ըստ մասնագետների նախնական եզրակացության՝ միջամտություն է եղել, որ ավտոմեքենան հրդեհվել է»:

 

Այն հարցին, թե գուցե որևէ միջադեպ է եղել, որից կարելի է ենթադրել, որ վրեժխնդիր լինելու համար են արել, Արամ Հարությունյանը պատասխանել է.

 

«Կոպիտ ասած՝ իմ հիմնական գործունեությունը քաղաքական է, ես ուրիշ բանով չեմ զբաղվում ու որևէ մեկին չեմ կասկածում:

 

Մեքենան տարել եմ սարքելու, ու այն 5-6 ժամ մնացել է վարպետի մոտ: Երբ գնացել էի վարպետի մոտից վերցնելու, ասաց, որ երկար ժամանակ դռները բաց է թողել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: