Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են վիրուս, որն ազդում Է առողջ մարդկանց ճանաչողական ունակությունների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է բրիտանական The Independent-ը: Նեբրասկայի համալսարանին կից Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցի մասնագետների հետազոտության համաձայն՝ այդ վիրուսն ավելի վաղ երբեք չի նկատվեց առողջ մարդկանց օրգանիզմներում:

 

Գիտնականները վիրուսը պատահաբար հայտնաբերել են մարդու կոկորդում մանրԷների ուսումնասիրման գործընթացում: Հետազոտության ընթացքում նրանք անսպասելիորեն պարզել են, որ կոկորդում հայտնաբերված վիրուսի ԴՆԹ-ն համընկել Է այն վիրուսի հետ, որն ախտահարում Է կանաչ ջրիմուռները:

 

Հետազոտությանը մասնակցած 90 հոգուց 40-ը եղել են վիրուսակիրներ: Նրանք, ում մոտ այն հայտնաբերվել Է, ավելի ցածր արդյունքներ են ցույց տվել այն թեստերում, որոնք կապված են տեսողական ընկալման արագության եւ ճշտության, ինչպես նաեւ ուշադրության մակարդակի հետ:

 

Հետազոտությունը գլխավորող վիրուսաբան բժիշկ Ռոբերտ Յոլքենի խոսքով՝ «այս շշմեցուցիչ օրինակն ապացուցում Է, որ մեր ներսում ապրող իբր անվնաս միկրոօրգանիզմները կարող են ազդել մեր վարքի եւ մեր ընկալման վրա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործկալությունը: