Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում ութի Է հասել այն ֆերմերային տնտեսությունների թիվը, որտեղ հայտնաբերվել է թռչնագրիպի վիրուս: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CBC հեռուստաալիքը: «Կանադայի՝ պարենային տեսչությամբ զբաղվող գործակալության (CFIA) մասնագետները վտանգավոր վիրուսը հայտնաբեր ել են եւս երեք ֆերմաներում»,- ճշտել է հեռուստաալիքը:

 

Անցյալ շաբաթ Էբոտսֆորդի եւ Չիլիվաքի հինգ թռչնաֆերմաներում սահմանվել Է կարանտին: Կատարված անալիզները ցույց են տվել թռչնագրիպի H5N2 վիրուսի առկայությունը: Այդ տնտեսություններում ոչնչացվել Է 140 հազար թռչուն. դրանք բրոյլերներ են եւ հնդկահավեր: Ենթադրվում Է, որ հիվանդությունը կարող են բերած լինել չվող թռչունները կամ թռչնաֆերմաների աշխատակիցներից ինչ-որ մեկը:

 

Վերջին տասը տարում սա թռչնագրիպի արդեն չորրորդ բռնկումն Է Բրիտանական Կոլումբիայում: Վերջին դեպքն այստեղ արձանագրվել Է 2009 թվականին, երբ վտանգավոր վիրուսը 60 հազար հնդկահավ Էր սպանել մի քանի տնտեսություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: