Tert.am. Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է ապրիլին հիվանդացած բնակչի մոտ մահացու վտանգավոր novel coronavirus վիրուսի հայտնաբերման մասին, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով CNN News-ին։
NCoV վիրուսը կորոնավիրուսի նոր տեսակներից է, այն վերջերս առաջին անգամ հայտնաբերվել է մարդկանց մոտ։ Այն գտել են Մերձավոր Արևելքի որոշ բնակիչների մոտ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայում։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության՝ 31 գրանցված դեպքերից 18-ը մահացու ելք են ունեցել։
Վարակիչ հիվանդությունների գծով մասնագետները վստահեցնում են, որ այս վիրուսով բավականին դժվար է վարակվել։ Առաջին դեպքը Ֆրանսիայում գրանցվել է վերջերս Սաուդյան Արաբիայից վերադարձած տղամարդու մոտ։
NCoV վիրուսի առկայության ախտանշաններն օրգանիզմում նման են սովորական մրսածությանը, սակայն հետևանքները կարող են բավականին լուրջ լինել՝ ընդհուպ մինչև թոքերի բորբոքում և երիկամային անբավարարություն։