Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսի «բրիտանական» նոր շտամով վարակման առաջին դեպքը, հայտնում է Parisien թերթը: Նշվում է, որ հիվանդությունը հայտնաբերվել է Ֆրանսիայի Տուր քաղաքի մի բնակչի մոտ, ով նախկինում բնակվում էր Մեծ Բրիտանիայում: Նա հիվանդության ախտանիշներ չի ունեցել և տանը մեկուսացվել է: Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 14-ին: Մեծ Բրիտանիայի Խորհրդատվական խորհուրդը նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների ֆոնին հաստատեց, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70 %-ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, բայց դեռ ոչ մի ապացույց չկա, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից: