Բավարիայի կլինիկաներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա, հաղորդում է Merkur թերթը: Անցյալ շաբաթ Գարմիշ-Պարտենկիրխենի կլինիկայի լաբորատորիայի աշխատակիցները վերլուծությունների ուսումնասիրության ընթացքում անսովոր արդյունքներ են հայտնաբերել: Երեք հիվանդների նմուշներ ուղարկվել են Բեռլինի «Charite» կլինիկայից։ Նրանք հաստատել են, որ սա նոր մուտացիա է: «Համաճարակի սկզբից աշխարհում վիրուսի կառուցվածքի ավելի քան 12 հազար փոփոխություն է գրանցվել», - ասել է Բավարիայի կլինիկայի տնօրեն Ֆրենկ Նիդերբուլը: Նրա խոսքով՝ խուճապի պատճառ չկա: «Այն, որ սա նոր տարբերակ է, չի նշանակում, որ այն ավելի վարակիչ է», - հավելել է նա: Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ'տեսնելու, թե նոր մուտացիան նոր առանձնահատկություններ ունի՞ արդյոք, թե՞ ոչ։ Բեռլինի փորձագետները կուսումնասիրեն դա: Ակնկալվում է, որ մանրամասները կհայտարարվեն հունվարի վերջին: