Հայտնաբերվել են կորոնավիրուսի ոչ տիպիկ դրսևորումներ։ Կորոնավիրուսով հիվանդների մատների վրա առաջացել են կարմիր և մանուշակագույն ցաներ, հաղորդում է Huffington Post-ը: Համաճարակից առաջ այսպիսի ցաները համարվում էին ցրտահարության արդյունք: Այնուամենայնիվ, կորոնավիրուսային վարակով վարակված մարդկանց թվի աճի հետ մեկտեղ՝ ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին բողոքել այս ախտանիշից նույնիսկ տաք սեզոնին, ինչը անհանգստացրեց բժիշկներին:
Հետազոտողները հայտնաբերել են COVID-19- ով վարակված 12000 մարդու՝ մատների վրա այսպիսի ցաներով: Երբ ցանը անցնում է, մաշկի վերին շերտերը կարող են կեղևազատվել, գրում է աղբյուրը: