G20-ի՝ նոյեմբերի 15-16-ին Բրիսբենում կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինայի հարցը չի ընդգրկվի հիմնական թեմաների թվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին Բրյուսելում լրագրողներին անունը չհայտնելու պայմանով հայտնել է ԵՄ-ի հիմնարկություններից մեկի մի պաշտոնյա:
«Այդ հարցը օրակարգի թեմա չԷ»,- ասել Է ԶԼՄ-ների զրուցակիցը:
Դրա հետ մեկտեղ նա չի բացառել, որ այդ թեման կարող Է արծարծվել համաժողովի մասնակիցների քննարկումներում:
Հարցին՝ պլանավորվում է արդյոք գագաթնաժողովում ԵՄ-ի ղեկավարների հանդիպումը ՌԴ-ի նախագահի հետ, աղբյուրը պատասխանել Է, որ Եվրամիությունը երկկողմ հանդիպումներ չի նախատեսել:
Ըստ կազմակերպիչների տվյալների՝ Բրիսբենի գագաթնաժողովին պաշտոնական պատվիրակությունների կազմում կժամանի շուրջ 5,3 հազար մարդ, իսկ նրա աշխատանքը կլուսաբանի մոտավորապես 2,3 հազար լրագրող:
Իրենց հերթին ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ քաղաքում կարգուկանոնը կպահպանեն 6 հազարից ավելի ոստիկաններ Քվինսլենդից, Ավստրալիայի մյուս նահանգներից եւ 200-ից ավելի կարգի պահապաններ՝ Նոր Զելանդիայից: Բացի այդ, քաղաքում տեղաբաշխված Է առնվազն 900 զինվոր, իսկ նրա մատույցներում՝ եւս շուրջ հազար զինծառայող:
«Քսանյակի» կազմի մեջ մտնում են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: