ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել է վերջին ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներով նախապատրաստված նյութերի ընթացքում վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև ապահովագրական ընկերություններին դեպքի մասնակիցների, ավտոմեքենայի ապահովագրության և տեխնիկական զննության վ երաբերյալ վարորդների կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ընթացքը: Ամփոփումը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններից ստացված տեղեկատվությունների հիման վրա:
Պարզվել է, որ վերջին ամիսներին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներով նախապատրաստված նյութերի ընթացքում վարորդների կողմից վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև ապահովագրական ընկերություններին դեպքի մասնակիցների, ավտոմեքենայի ապահովագրության և տեխնիկական զննության վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելու 12 դեպքից 10-ով ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով, 34-184-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ խարդախության եղանակով դրամական միջոցների հափշտակության փորձ կատարելու վերաբերյալ:
Հարուցված 10 քրեական գործից 8-ի նախաքննությունը շարունակվում է, մեկ քրեական գործի վարույթը կարճվել է' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ տուժողի բողոքի բացակայության հիմքով, մեկ քրեական գործ, ըստ մեղադրանքի Հակոբ Ավետիսյանի և Նարեկ Թամոյանի, ուղարկվել է դատարան և կայացվել է մեղադրական դատավճիռ, մեկ նյութով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մեկ նյութ ուղարկվել է ըստ ենթակայության:
Արձանագրված դեպքերը գրանցվել են Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, ինչպես նաև' Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում: Օրինակ Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի բնակիչներ Հ.Ավետիսյանի և Ն.Թամոյանի կողմից նախնական համաձայնությամբ իրենց վարած ավտոմեքենաների վթարի հանգամանքները դիտավորությամբ խեղաթյուրելով և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության աշխատակիցներին կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝ խաբեությամբ ընկերությունից խոշոր չափի՝ 560.000 դրամ հափշտակելու փորձ կատա րելու փաստի առթիվ 2014թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հ.Ավետիսյանին և Ն.Թամոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, կայացվել է մեղադրական դատավճիռ:
2014թ. օգոստոսի 7-ին Գ.Մանուկյանի կողմից «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքից դեպի Մարտունի-Սևան ավտոճանապարհի 26.8 կմ հատվածում, ՃԵԿ-ի 96 կետի պահանջները խախտելով, «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային բախվելու և իր փոխարեն որպես ավտոմեքենայի վարորդ Սիմոն Զախարյանին ներկայացնելու եղանակով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությունից խոշոր չափի՝ 772.000 դրամ հափշտակելու դեպքի առթիվ 02.10.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Ս.Զախարյանին և Գ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչներ Մանվել և Գեղամ Բզնունիները, 2014թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի և «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ից գումար հափշտակելու նպատակով հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ, պատահարի վայրում ընկերության աշխատակցին վթարի առաջացման հանգամանքների և ելակետային տվյալների վերաբերյալ կեղծ տեղեկատվություններ ներկայացնելով՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ից խաբեությամբ 381.000 դրամ հափշտակելու փորձ կատարելու վերաբերյալ նյութերով 13.10.2014թ. ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
2014թ հունվարի 6-ին Ա.Ամիրյանի կողմից վարած «RAF-2203» մակնիշի և Մ.Առուշանյանին պատկանող «MERCEDES BENZ C180» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ Ճանապարհատրանսպորտային ավտոպատահարի պատրանք կազմակերպելու միջոցով «Նաիրի-Ինշուրանս» ԱՊԱ ՍՊԸ գումար հափշտակելու փորձ կատարելու վերաբերյալ նյութերով 30.07.2014թ-ին Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
2014թ. մայիսի 27-ին Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 124.5 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Գորիս քաղաքի բնակիչ Ա.Մարությանի ստացած մարմնական վնասվածքների դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքում նույն վթարի մասնակից, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչ Ա.Մովսիսյանի կողմից «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ից խարդախությամբ 970.000 դրամ հափշտակելու փորձ կատարելու նպատակով «Կրազ-250» մակնիշի, 123 UL 41 հ/հ ավտոմեքենայի փոխարեն «Կրազ-250» մակնիշի, 151 SU 17 հ/հ ավտոմեքենան ներկայացնելու վերաբերյալ նյութերով՝ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 30.10.14թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, կատարվում է նախաքննություն:
2014թ. մայիսի 16-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց «Գազ-3102» և «DAEWOO NEXIA» մակնիշի ավտոմեքենաների բախման վերաբերյալ «Գազ-3102» ավտոմեքենայի վարորդ Ոսկան Նաղդալյանի կողմից «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին վթարի մասին ոչ ճիշտ տեղեկատվություններ ներկայացնելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով 2014թ. օգոստոսի 23-ին Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, կատարվում է նախաքննություն:
2014թ. հունիսի 7-ին Մ.Մանուկյանի կողմից վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայի և Վ.Արծաթյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի բախումից հետո և «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փոխելու միջոցով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությունից խոշոր չափի՝ 560.000 դրամ հափշտակելու դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 17.09.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվում է:
2014թ. հուլիսի 10-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությունում ապահովագրված, Ա.Աբրահամյանին պատկանող «Hyundai Santa Fe» մակնիշի և «Նաիրի Ինշուրանս» ԱՓԲ ընկերությունում ապահովագրված, Ա.Կարապետյանին պատկանող «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենաների բախումից հետո Ա.Աբրահամյանի և Ա.Կարապետյանի վթարի առաջացման հանգամանքների և ելակետային տվյալների վերաբերյալ կեղծ տեղեկատվություններ ներկայացնելու և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ից 1.800.000 դրամ հափշտակելու փորձ կատարելու փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: