ՀՀ Քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած անձի ինքնությունը։ 2014թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, արական սեռի անձը Երևան քաղաքի Կիևյան կամրջից իրեն ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել:

 

Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երեւանի բնակիչ, 1993թ. ծնված Դավիթ Հարոյանն է։

 

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին դեպքի հանգամանքները պարզելու, ականատեսներ հայտնաբերելու ուղությամբ:

 

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: