Այսօր Մոսկվայում ընթանում է Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի վերջին տուրը:
Մրցաշարի առաջատար Ալեքսանդր Գրիշչուկը 7 -րդ տուրում ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ և նվաճեց հաղթողի կոչումը:
Շախմատիստն իր ակտիվում գրանցեց 5.5 միավոր, որը մրցաշարի մյուս մասնակիցներին գերազանցել չի հաջողվի:
Նշենք, որ Ինարկիև - Արոնյան պարտիան դեռևս չի ավարտվել: