Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում:

Ջերմուկ քաղաքում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում Հայկ Մատիրոսյանը չկրեց ոչ մի պարտություն և 9 հնարավորից հավաքելով 7 միավոր դարձավ մրցաշարի հաղթող:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց հնդիկ Սեթուրամանն, իսկ եռյակի վերջում Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ էր Սասիկիրան Կրիշնան: