Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները շարունակում են հաղթանակների շարքը:
Վայրկյաններ առաջ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոգչեկին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այսպիսով, պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչները միայն հաղթանակ են տոնել:
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Վերջինս կմրցի Էստոնիան ներկայացնող Արտուր Զարվայի հետ: Այսմասին տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտիֆեդերացիայի կայքը: