Հայաստանի կառավարությունը, ըստ ՄԻԵԴ վճռի, 2000 եվրո որպես բարոյական փոխհատուցում եւ 500 եվրո դատական ծախսերի համար կտրամադրի Ալեքսանդր Արզումանյանին։
Ինչպես հայտնում է A1plus-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց նրա հայցը՝ հրապարակելով հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Դատարանը գտել է, որ խախտվել են Ազատության եւ անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հայց է ներկայացրել տարիներ առաջ՝ մինչեւ նշանակումը։ Նա դեսպան է նշանակվել 2017թ ։
Որպես ԱԳ նախկին նախարար եւ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը. «Փողերի լվացման» հայտնի գործով։
Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին եւ կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։