ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 12-ին' ժամը 00.07-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ Ատեկա ձորի մոտակայքում, կորել է 14 ոչխար, որից 2-ին գտել են վնասված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ատեկա կոչվող ձորում կորելեն Չ. Վ.-ին պատկանող 14 ոչխար, որից 2-ին գտել են կիսահոշոտված վիճակում: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները մթության պատճառով: