Ամերիկացի ֆինանսիստ և ֆիլանտրոպ, «Բաց հասարակություն» ֆոնդերի հիմնադիր Ջորջ Սորոսը երկօրյա այցով կժամանի Վրաստան:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամին, նա հանրապետություն կայցելի հիմնադրամի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ և կմասնակցի հոբելյանական միջոցառումներին:
Առաջին նման միջոցառումը՝ մեդիախորհրդաժողովը, սեպտեմբերին տեղի է ունեցել Բաթումում:
Նոյեմբերին հոբելյանական միջոցառումները շարունակվում են, դրանց ընթացքում հիմնադրամն ամփոփում է տարբեր ոլորտներում կատարված աշխատանքի արդյունքները: Միջոցառումների եզրափակիչ շաբաթին մասնակցելու համար հրավիրվել են Ջորջ Սորոսը և օտարերկրյա այլ հյուրեր, հաղորդել է «Գրուզիա Online»-ը: