Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Անն Բրասերը երկօրյա այցով ժամանում է Կիեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վեհաժողովի աշխատակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Բրասերը կմասնակցի Վեհաժողովի այսպես կոչված նախագահական կոմիտեի (ԵԽԽՎ-ի ղեկավարը, հինգ առաջատար քաղաքական խմբերի ղեկավարները եւ ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարը) նիստին:
«Պլանավորվում է, որ կոմիտեն կհանդիպի Ուկրաինայի նախագահի, վարչապետի, Գերագույն ռադայի խոսնակի, ԱԳ նախարարի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչների հետ»,- ասել է նա:
Սպասվում է, որ հունվարի վերջին ԵԽԽՎ-ի նստաշրջանում կքննարկվի Ուկրաինայի հումանիտար իրադրությունը: