Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանում Է Թբիլիսի: Այդ մասին հայտնել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության վարչակազմին:

 


Թուրքիայի կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 23-ին, ինչից հետո տեղի կունենան նրա բանակցությունները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպման թեման հայտնի չԷ: Վերջին անգամ Թուրքիայի վարչապետը Վրաստան Է այցելել այս տարվա մարտին:

 


Վրաստանը եւ Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Վրաստանի վիճակագրության «Սաքստատ» ազգային ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղն Է զբաղեցնում Վրաստանի առեւտրական գործընկերների շարքում: 2017 թվականի առաջին եռամսյակում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է ավելի քան 452 մլն դոլար: