2013 թվականին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ նրա ընտանիքի անդամների ստացած նվերների ընդհանուր արժեքը գնահատվել է ավելի քան 200 հազար դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ամերիկյան օրենքներին համապատասխան՝ դրանք բոլորը հանձնվել են գանձարան, իսկ դրանց, ինչպես նաեւ մյուս պաշտոնատար անձանց ստացած նվերների վերաբերյալ հ աշվետվությունը կազմել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի արարողակարգի ծառայությունը:

 

Նվերների թվում է սպիտակ ոսկուց ոսկերչական իրերի հավաքանին՝ զարդարված դեղին շափյուղաներով եւ ադամանդներով՝ ավելի քան 71 հազար դոլար արժողությամբ, որն ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային նվիրել Է Բրունեյի սուլթանի տիկինը:

 

Նվերների թվում են նաեւ նկարներ եւ արձանիկներ, գրքեր եւ հուշաալբոմներ, սկահակներ, գորգեր: Ոմանք նվիրել են ազգային տարազ. օրինակ՝ Մարոկոյի թագավորը նվիրել Է երկու զույգ արեւելյան կոշիկ եւ երեք կապա: Օբամային մատուցված ամենայուրօրինակ նվերների թվում են կանաչ-դեղին գույնի բասկետբոլային անվանական մարզաշապիկը Լիտվայի նախագահից եւ զեբրի կաշվից գորգը Տանզանիայի ղեկավարից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: