Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ներկայացրել է հայտարարագիր 2013 թվականի եկամուտների և ծախսերի մասին: Ինչպես հաղորդել է նախարարների կաբինետի քարտուղարության Տեղեկատվության և հասարակայնության հետ հաղորդակցությունների դեպարտամենտը, 2013 թվականին Յացենյուկի եկամտի ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն 954 հազար 232 գրիվնա: Դրա մեջ է մտնում Ուկրաինայի ժողովրդական պատգամավորի պաշտոնում եղած ժամանակ ստացած աշխատավարձը (150 հազար 812 գրիվնա), բանկային ավանդների տոկոսները (614 հազար 320 գրիվնա), շարժական ունեցվածքի օտարումից եկամուտը (980 հազար գրիվնա): Այս մասին հայտնում է "Укринформ"-ը:
Ըստ նախարարների կաբինետի մամուլի ծառայության տվյալների՝ Արսենի Յացենյուկի բանկային հաշիվներում առկա միջոցների գումարը կազմում Է 6 միլիոն 610 հազար 504 գրիվնա, նրա կնոջ՝ Թերեզայի միջոցներինը՝ 1 միլիոն 62 հազար 670 գրիվնա:
Հայտարարագրի համաձայն Յացենյուկը 3012 քառակուսի մետր մակերեսով հողամասի, 298 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 342 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երեք բնակարանների (երկուսը Կիևում և բնակարանի բաժին Չեռնովցիում), 114 քառակուսի մետր մակերեսով այգու տան եւ 45 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի սեփականատեր Է:
Հայտարարագրում վարչապետը նաեւ նշել Է 610 հազար գրիվնայով 2010 թվականի թողարկման Mercedes S ավտոմոբիլ սեփականություն ձեռք բերելու մասին: