Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըքովի ղեկավարությամբ օդուժի եւ հակաօդային պաշտպանության ուժերի, ինչպես նաեւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ու Սահմանային ծառայության մասնակցությամբ այդ երկրում սկսվել են ռազմածովային ուժերի ամբողջ անձնակազմի օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Նշվում է, որ զինավարժանքներում մասնակցում են անձնակազմի 5 հազարից ավելի զինծառայողներ, մինչեւ 40 մարտական նավեր եւ կատերներ, 58 հրետանային եւ հրթիռային սարքավորումներ, օդուժի 20 ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության 50 միջոցներ, ինչպես նաեւ հատուկ նշանակության ուժեր:

 

Զինավարժանքները կանցնեն երեք փուլով: Վարժանքների ակտիվ փուլում մարտական կրակոցներ կարվեն սպառազինության բոլոր տեսակներից: Վարժանքները կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 17-ը: