Աշխարհի ղեկավարներն Ավստրալիա են ժամանում՝ մասնակցելու «մեծ քսանյակի»՝ Բրիսբենում կայանալիք գագաթնաժողովին:
Երկօրյա գագաթնաժողովը, որին, ի թիվս մյուսների, կմասնակցեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները, նվիրված Է տնտեսական աճին: Սպասվում Է, որ Բրիսբեն կժամանեն 13 պետությունների ղեկավարներ:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի խոսքով՝ երկրների ղեկավարները կքննարկեն նոր աշխատատեղերի ստեղծման, հարկային մեքենայությունների բացահայտման եւ համաշխարհային Էկոնոմիկայի ամրապնդման խնդիրները:
Ուշադրության կառնվի նաեւ ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված լարվածությունը: Միեւնույն ժամանակ ակտիվիստները պահանջում են, որ օրակարգում ընդգրկվեն կլիմայի փոփոխության հետ կապված հարցերը:
G20-ի նախաշեմին ավստրալացիները բողոքի ակցիա են անցկացրել կլիմայի փոփոխման բնագավառում պետությունների քաղաքականության դեմ: Ավելի քան 400 բողոքավորներ Ավստրալիայի Բոնդի լողափին իրենց գլուխներն ավազի մեջ են թաղել ի նշան այն բանի դեմ բողոքի, որ կառավարությունները չեն ցանկանում G20-ի գագաթնաժողովի օրակարգում ընդգրկել կլիմայի փոփոխման հիմնախնդիրը:
Բրիսբենի գագաթնաժողովին, բացի 19 անդամ երկրներից, որոնց ընդհանուր առմամբ բաժին Է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 80 տոկոսը, հրավիրված են նաեւ Իսպանիան, Մավրիտանիան, Մյանման, Նոր Զելանդիան, Սենեգալը, Սինգապուրը եւ միջազգային հանգուցային կազմակերպությունների ներկայացուցիչները: Ըստ կազմակերպիչների տվյալների՝ Բրիսբենի գագաթնաժողովին պաշտոնական պատվիրակությունների կազմում կժամանի շուրջ 5,3 հազար մարդ, իսկ նրա աշխատանքը կլուսաբանի մոտավորապես 2,3 հազար լրագրող:
Բրիսբենը Ավստրալիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն Է (այնտեղ ապրում Է շուրջ 2,2 մլն մարդ) եւ երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Քվինսլենդի նահանգի մայրաքաղաքը:
«Քսանյակի» կազմի մեջ մտնում են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: