ԳԱԼԱ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չի մասնակցելու «մեծ քսանի» գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-6-ը, Սանկտ Պետերբուրգում գտնվող Ստրելնո արվարձանում, հայտարարում է դիվանագիտական աղբյուրը:

 

«Ջոն Քերին նպատակ չունի մասնակցել նախագահի պատվիրակությունում»,- նրա խոսքերն է թարգմանում “ РИА Новости” լրատվականը: Դիվանագիտական աղբյուրը պարզաբանում է, որ Բարաք Օբամայի պատվիրակության մեջ մտնում է ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը:

 

Ջոն Քերիի՝ գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարականը հայտնվեց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան մեղադրեց ստախոսության մեջ: «Ստում են: Եվ գիտեն, որ ստում են: Սա շատ տխուր է»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ դիտելով ԱՄՆ Կոնգրեսի երկխոսությունները Սիրիայում ուժ կիրառելու վերաբերյալ:

 

Ըստ Պուտինի՝ քննարկումների ընթացքում կոնգրեսմեններից մեկը հարցրեց Քերիին, թե արդյոք Սիրիայում գործում է «Ալ-Քաիդա» խմբավորումը և արդյոք այն ակտիվացել է վերջին իրադարձությունների արդյունքում: «Ոչ, ամենայն պատասխանատվությամբ ասում ենք, որ նրանք այնտեղ չկան»,- ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է ցիտում Պուտինը: Պուտինը շեշտեց, որ «Ալ-Քաիդան» մարտնչում է սիրիական ընդդիմության կողմից, և ամերիկյան պաշտոնական անձինք գիտեն այս մասին:

 

Հասմիկ Մանուկյան

 

 

Մանրամանսները` այստեղ