Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը հանդես է եկել Արցախում ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ մեկնաբանությամբ:
Հակոբ Տիգրանյանը, մասնավորապես, ասել է.
«Ադրբեջանի կողմից Արցախում ուղղաթիռի խոցումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի հրավեր։ Այն, որ մեր զինված ուժերը պատշաճ պատասխան են տալու, երկու կարծիք լինել չի կարող։ Բայց այստեղ կարևոր է հարցի քաղաքական բովանդակությունը: ՍԴՀԿ–ն վստահ է, որ նմանատիպ սադրանքից հետո բանակցային գործընթացում պաշտոնական Երևանի մասնակցությունը վայրկյան առաջ պետք է առկախվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործընթացին լիիրավ մասնակից չի դառնա ԼՂՀ օրինական իշխանությունը: Ալիևի հետ որևիցե բանակցություն այս հանցագործությունից հետո ուղղակի անիմաստ է:
ՍԴՀԿ-ն ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքներին և հույս հայտնում, որ նրանց մահն անպատասխան չի մնա»: