Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը նոյեմբերի 14-ին ընդունել Է օրենք, որը թույլ Է տալիս անալիզի համար հարկադրաբար արյուն վերցնել Էբոլա տենդի վիրուսով վարակվելու մեջ կասկածվող մարդկանցից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:

 

Օրենքը հարկադրական միջոցներ Է նախատեսում այն անձանց նկատմամբ, որոնք կարող են վարակված լինել այնպիսի վտանգավոր հիվանդություններով, ինչպիսքի են՝ Էբոլա տենդը, ժանտախտը, տուբերկուլյոզը, թռչնագրիպը, բայց հրաժարվում են կամավոր արյան անալիզ հանձնել: Մի շարք դեպքերում օրենքը նախատեսում Է նաեւ հարկադրական հոսպիտալացում: Օրենքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի ապրիլի 1-ին:

 

Հոկտեմբերի վերջից ի վեր Ճապոնիայում Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով հոսպիտալացման երեք դեպք Է եղել, սակայն վիրուսի առկայությունը չի հաստատվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: