Սիեռա Լեոնեից խաղաղապահ ուժերի գումարտակը, որը բաղկացած Է 800 մարդուց, կարանտինի Է ենթարկվել այն բանից հետո, երբ պարզվել Է, որ Էբոլա վիրուսի առկայությունը ստուգելու նպատակով զինծառայողներից մեկի անալիզների թեստի արդյունքը դրական Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Reuters գործակալության տվյալների համաձայն, որը վկայակոչում ը իրադրությանը ծանոթ աղբյուրներ, ստորաբաժանումը պետք Է միանար տարածաշրջանային AMICOM խաղաղարար առաքելությանը, որը ՄԱԿ-ի հավանությամբ Սոմալիում իրականացվում Է Աֆրիկյան միության մանդատով: Սպասվում Է, որ անվտանգության նկատառումներով հետագա մեկնումից առաջ խաղաղապահները կենթարկվեն կարանտինի, որը կշարունակվի 21 օր:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել Է 4447-ի, վարակված Է մոտավորապես 8,9 հազար մարդ: Շաբաթվա վերջին վարակվածների թիվը կարող Է գերազանցել 9 հազարը, նշում են կազմակերպության ներկայացուցիչները:

 

Մահվան եւ վարակման դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին Է ընկնում երեք երկրի՝ Գվինեային, Սիեռա Լեոնեին եւ Լիբերիային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: