Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 14-ին խորհրդարանում հանդես Է գալիս պատգամավորներին եւ հասարակությանը հղված ուղերձով՝ կապված երկրւմ տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Ես չեմ եկել խոսելու մեկ կոնկրետ կուսակցության հետ, այլ ամբողջ օրենսդիր մարմնի հետ… Այն փաստը, որ երեք հանգուցային նախարարներ, որոնք պատասխանատու են Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման համար, լքել են հանրապետույթան կառավարույթունը, երկրում եւ նրա սահմաններից դուրս հարցեր են ծագել, թե ինչ արդյունավետությամբ Է իրականացվում այդ քաղաքականությունը… Անհրաժեշտ Է այդ քաղաքականության կոնսուլիդացում, անհրաժեշտ են նոր ազդակներ»,-ասել Է Մարգվելաշվիլին:

 

Նրա խոսքով՝ Եվրոպա մտնելու համար «մենք պետք Է Եվրոպա դառնանք»: