Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 14-ին խորհրդարանում հանդես է գալիս պատգամավորներին և հասարակությանը հղված ուղերձով՝ կապված երկրւմ տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիային»:

 

 

«Ես չեմ եկել խոսելու մեկ կոնկրետ կուսակցության հետ, այլ ամբողջ օրենսդիր մարմնի հետ… Այն փաստը, որ երեք հանգուցային նախարարներ, որոնք պատասխանատու են Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացման համար, լքել են հանրապետության կառավարությունը, երկրում և նրա սահմաններից դուրս հարցեր են ծագել, թե ինչ արդյունավետությամբ է իրականացվում այդ քաղաքականությունը…

 

Անհրաժեշտ է այդ քաղաքականության կոնսուլիդացում, անհրաժեշտ են նոր ազդակներ»,- ասել է Մարգվելաշվիլին:

 

Նրա խոսքով՝ Եվրոպա մտնելու համար «մենք պետք է Եվրոպա դառնանք»: