Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրո 2016թ-ի շրջանակներում Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանն իր հեղինակած գոլը և ռեկորդը:

Պորտուգալացին իր 23-րդ գոլը հեղինակեց մրցաշարի որակավորման և եզրափակիչ փուլերում՝ դառնալով Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուն:

«Սա պարզապես ևս մեկ ռոկորդ էր: Գիտեի, որ վաղ թե ուշ կգրանցեմ այն: Առջևում հավաքականի կազմում դեռ շատ խաղեր ունեմ: Գոհ եմ առաջին հերթին այն բանի համար, որ ռեկորդ սահմանեցի մեր երկրպագուների աչքի առաջ: Սա յուրահատուկ պահ է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը: