Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ պաշտոնական Մոսկվայի և Փարիզի վաղեմի հարաբերությունները չպետք է թույլ տան, որպեսզի համաշխաևհային միջավայրի անկայունությունն ազդի երկկողմ կապերի վրա:

 

«Ֆրանսիան և Ռուսաստանը երկար տարիների ընթացքում ունեն ոչ միայն բարեկամական, այլև երկկողմ օգտակար հարաբերություններ: Այսօր համաշխարհային գործերում անհանգիստ իրավիճակ է, և ոչ բոլոր հարցերում են մեր դիրքորոշումները համընկնում»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' ասել է Պուտինը' Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպմանը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, միաժամանակ, նա օգտակար է համարել հանդիպման հնարավորությունը, որը թույլ կտա խոսել բոլոր հարցերի շուրջ, որպեսզի նվազագույնի հասցվեն բոլոր ռիսկերը և բացասական հետևանքները երկկողմ հարաբերությունների վրա: