ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է թմրանյութի ապօրինի օգտագործման մի քանի դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կեպերի բաժնից, նոյեմբերի 15-ին, Բագրատաշենից, ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1975 թ. ծնված Ռուբեն Յ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյա նի բաժին:
Անձնական զննությամբ՝ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ ապակյա տարա, որի 1/4 մասը եղել է մուգ շագանակագույն հեղուկ նյութ, ինչը, ըստ Ռուբեն Յ.-ի հայտարարության, պատրաստված է բենզինից, և օգտագործում է որպես թմրամիջոց: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նույն օրը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները 1959 թ. ծնված Աշոտ Ս.-ի բնակարանի խուզարկությամբ, 2-րդ հարկի հյուրասենյակի դաշնամուրի ստեղնաշարի կափարիչի միջից հայտնաբերել և առգրավել են մոտ 12.1 գ մանրեցված, սուր հոտով դեղնականաչավուն զանգված և ծխախոտի տուփ' 13 գլանակներով: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքննության:
Նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ տանը բուժօգնություն են ցուցաբերել ոտքի վնասվածք ունեցող, 1991 թ. ծնված Գագիկ Ս.-ին:
Գագիկ Ս.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, տանը, դեղահաբից և բենզինի խառնուրդից իր անձնական օգտագործման համար պատրաստել է թմրամիջոց և աճուկային հատվածից ներարկել ինքն իրեն, ինչի հետևանքով վատ է զգացել և դիմել շտապօգնության ծառայություն: Նշանակվել են դատաբժշկական և թունաաքիմիական փորձաքննություններ: Կատvրվում է հետաքննություն: