Թուրք գրող Վեդաթ Թուրքալին հրապարկել է նոր վեպ հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը կրում է «Վերջացավ, վերջացավ, չավարտվեց» խորագիրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ermenistan.de կայքը, հայտնի թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն գրում է, որ Թուրքալիի նոր գրքում շրջում է Ցեղասպանության ուրվականը: Վեպի պատմական հիմքում թաքնված է ցեղասպանությունը:
Վեպը մի աղջկա' Լուսիի, և տղայի' Թարըքի սիրո պատմության միջոցով ներկայացնում է պատմական դեպքերը: Լուսին հողի ամեն կտորի վրա արյուն թափած ժողովրդի ինքնավստահ ներկայացուցիչն է, իսկ տղան' Դիարբեքիրի բանտում ստացած տրավմայի հետևանքով ինքնավստահությունը կորցրած սևծովյան տարածաշրջանից մի երիտասարդ:
Հայոց պատմության վերաբերյալ դրվագներ ներկայացնելուց զատ խոսվում է նաև աշխարհագրական այդ տարածաշրջանում զոհ գնացած այլազգի զոհերի մասին: