Վերջին մեկ ամսվա ընթացքում իսրայելական անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով Հորդանան գետի Արևմտյան ափին մոտ 500 պաղեստինցի են տուժել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Յենդ Տոյբերգ-Ֆրանձեն: Նրա խոսքով' 494 պաղեստինցի, այդ թվում 60 երեխա և 8 կին վիրավորվել են իսրայելական ուժերի ռազմական գործողությունների հետևանքով: Տոյբերգ-Ֆրանձեն նաև ավելացրել է, որ Իսրայելի բանակի 8 զինվոր նույնպես վիրավորվել են:
«Հատկապես մտահոգության պատճառ են հանդիսանում հարձակումները կրոնական վայրերի վրա, քանի որ նման բռնություններրը կարող են իրենց ազդեցությունը թողնել ողջ տարածաշրջանում»,- նշել է Տոյբերգ-Ֆրանձենը: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի պետքրատուղար Ջոն Քերիի, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև նոյեմբերի 13-ին Ամմանում տեղի ունեցած բանակցությունները կհանդարտեցնեն իրավիճակը: Նա նաև նշել է, որ նոյեմբերի 14-ի ուրբաթօրյա աղոթքն առանց միջադեպերի է անցել: