Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի այցելության ժամանակ խստորեն դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացում է «Ասպարեզ» պարբերականը:
Հայկական եկեղեցի կատարած իր այցելությամբ արքայազն Չարլզը փորձել է բարձրացնել Մերձավոր Արևելքում քրիտոնյաների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին հանրային իրազեկ վածության աստիճանը: «Սիրտդ բառացիորեն կոտրվում է, երբ իմանում ես հարձակումների մասին քրիստոնյաների և այն եկեղեցիների վրա, որտեղ նրանք հավաքվում են, այնպես, ինչպես այս տարի ավելի վաղ Դեր Զորի հայկական եկեղեցու խելացնոր և դաժան ոչնչացումն էր»,- եկեղեցում հայտարարել է արքայազն Չարլզը:
Միացյալ Թագավորության արքայազնի այցելության պատվին Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները ևս եկել էին Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի: Ներկա էր նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: