ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչով դիմել է համահայկական կազմակերպությունների, հայկական կառույցների ղեկավարներին և խորհուրդներին՝ բողոքի ձայն բարձրացնել Դեր Զոր քաղաքի Ալ Ռաշտիե թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հուշահամալիրի պատմական եկեղեցին պայթեցնելու դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հրանուշ Հակոբյանի կոչում, մասնավորապ ես, ասված է.

 

«Սեպտեմբերի 21-ին ՏԱՀԵՇ ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է Սիրիայի Դեր Զոր քաղաքի Ալ Ռաշտիե թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հուշահամալիրի պատմական եկեղեցին:

 

ՀՀ սփյուռքի նախարարությունը խստորեն դատապարտելում է այս անասելի վայրագության, մշակութային ցեղասպանության նոր դրսևորումը, կոչ է անում սփյուռքյան բոլոր կառույցներին ու կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին՝ հայ ժողովրդի նվիրական սրբավայրի դեմ իրագործված այս սոսկալի վանդալիզմի դեմ բողոքի ձայն բարձրացնել, դիմել իրենց բնակության երկրների իշխանություններին, օտարերկրյա դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, մշակույթի պահպանությամբ զբաղվող հեղինակավոր կառույցներին՝ դատապարտելու Հայոց ցեղասպանու թյան անմեղ զոհերի հիշատակի, հայ ժողովրդի և բոլոր ազգերի, մարդու և ողջ մարդկային քաղաքակրթության դեմ իրականացված ոճիրը և միջոցներ ձեռնարկել՝ ուղիներ գտնելու, կանխելու համար նման քստմնելի հանցագործությունները:

 

Վստահ եմ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօյակին համայն հայությունը կդրսևորի միասնական կամք ու վճռականություն՝ իր ձայնը լսելի դարձնելով ամբողջ աշխարհին: Խնդրում եմ Ձեր քայլերի մասին տեղեկացնել նաև նախարարությանը:

Խորին հարգանքով՝ Հրանուշ Հակոբյան»: