ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Նատաշա Պրահին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը դրական է գնահատ ել հայ-սլովենական հարաբերությունները և ընդգծել, որ առկա է դրանց զարգացման և խորացման երկուստեք շահագրգռվածություն: Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին իր առաքելության ընթացքում և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի հայ-սլովենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պրահը նշել է, որ Սլովենիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության ընդլայնումը և վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի հայ-սլովենական համագործակցության խորացման համար։
Զրուցակիցները քննարկել են քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական համագործակցության, գիտական, կրթական և մշակութային ոլորտներում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Հանդիպմանն անդրադարձ է արվել միջազգային տարբեր հարթակներում փոխգործակծությանը, տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանի համատեղ ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: