judo.amՉինաստանի Քինդաո քաղաքում ընթացող GRAND PRIX հեղինակավոր վարկանիշային մրցաշարին մասնակցող, ՀՀ ազգային հավաքականի անդամ գյումրեցի Հովհաննես Դավթյանը մրցաշարի առաջին օրը երեք անընդմեջ հաղթանակից հետո դուրս եկավ եզրափակիչ և գրավեց 2-րդ մրցանակային տեղը զիջելով միայն ֆրանսիացի Վինսենտ Լիմարին: Այսպիսով Դավթյանը վաստակեց 180 միավոր և համաշխարհային վարկանիշային աղյուսակում զգալիորեն կբարելավի իր դիրքերը. մինչ այս մրցաշարը նա 471 միավորով զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը:
Մեր մյուս մասնակիցներ Գրիգոր Իվանյանը և Ժաննա Ստանկևիչը դուրս մնացին պայքարից առաջին իսկ գոտեմարտից հետո, հավելենք որ Գրիգորը պարտվել էր yuko-ով հենց նույն ֆրանսիացի Վինսենտ Լիմարին, բայց քանի որ այս մրցաշարերում սփոփիչ գոտեմարտերը անցկացվում են 1/4 եզրափակչից, այդ իսկ պատճառով նա դուրս մնաց մեդալների համար պայքարից: