Հայկական ուղղաթիռի անկման վայրում նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հայկական կողմի կրակոցներից Ադրբեջանի երկու զոհ է տվել: Այս մասին հայտնում են Lurer.com-ի՝ Պաշտպանության նախարարության աղբյուրները:

 

Զոհերից մեկը լուսարձակող էր, մյուսը՝ դիպուկահար: Նրանք փորձում էին մոտենալ խոցված ուղղաթիռին, սակայն հայկական կողմը կանխել է դա:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

 

Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմն ունի 3 զոհ։