«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրն՝ ամփոփ.



Ավտոմեքենան գլորվել է ձորակը

 

 

Նոյեմբերի 22-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան - Վանաձոր ավտոճանապարհի 45-րդ կմ-ում՝ ՈՒշի գյուղի սկզբնամասում, «Օպել» մակնիշի IEI-931 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը (մոտ 10 մ):

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

 

 

***

 

 

Ադրբեջանն ունի երկու զոհ. նրանք փորձում էին մոտենալ խոցված ուղղաթիռին

 

 

Հայկական ուղղաթիռի անկման վայրում նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հայկական կողմի կրակոցներից Ադրբեջանի երկու զոհ է տվել: Այս մասին հայտնում են Lurer.com-ի՝ Պաշտպանության նախարարության աղբյուրները:

 

Զոհերից մեկը լուսարձակող էր, մյուսը՝ դիպուկահար: Նրանք փորձում էին մոտենալ խոցված ուղղաթիռին, սակայն հայկական կողմը կանխել է դա:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմն ունի 3 զոհ։

 

 

***

 

 

Հայկական կողմը դուրս է բերել խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր

 

 

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:

 

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

 

Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

***

 

 

Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի և Սարգիս Նազարյանի մասունքները հանձնվել են հարազատներին. Մովսես Հակոբյան. Shamshyan.com

 

 

Հատուկ գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման ընթացքում մեր կողմից վիրավորներ և զոհեր չունենք: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և հավելեց, որ հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի 2 ասկյար:

 

Մովսես Հակոբյանից կայքը նաև տեղեկացել է, որ Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի և Սարգիս Նազարյանի մասունքներն այսօր հանձնվել են հարազատներին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

***

 

Հատուկ նշանակության առաջադրանքը կատարված է (տեսանյութ)

 

 

ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատները տարհանել են նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անփնակազմի անդամներից մեկի դին, մյուսների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր.

Տեսանյութն՝  այստեղ:

 

***

 

Ազատ Սահակյանի հարազատները ճանաչել են նրա դին

 

 

Ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամ, լեյտենանտ Ազատ Սահակյանի հարազատները ճանաչել են նրա դին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Այո, Ազատ Սահակյանի դին ճանաչել են»,- ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին, նշեց Հով հաննիսյանը:

 

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ուբանականությանիսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի12-ին հակառակորդիկողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրումպարզելու և դրանից բխողխնդիրներ լուծելու հատուկ նշանակությանգործողության:

 

Մարտականխնդրի կատարման արդյունքումդեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկիդին, երկու օդաչուների մասունքները ևուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվելէ հակառակորդի երկու ասկյար:Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

 

 

***
 
 
 

Խաղաղություն ձեր հոգիներին, «թռչող հրեշտակներ»

 

 

 

Անկարելի է գրել՝ առանց հուզվելու, ընկածներին փառաբանելու ու բանակն արժեվորելու:

Տասը օր բոլորիս արժանապատվությունը խոցված էր. մեր տեսակի, ազատության, մեր երեք եղբայրների նկատմամբ նենգություն, ոտնձգություն էր կատարվել:

 

 

Այսօր առավոտ արթնացանք՝ մեր արժանապատվությունը վերագտած:

Երեք քաջերի, «թռչող հրեշտակների» կյանքը հետ չես բերի, բայց նրանց մարմինները կամփոփվեն մայր հողում՝ իրենց Սպարապետի, նահատակ ախպերների կողքին:

 

Հայոց հողն ավելի կիմաստնանա, կհարստանա մասունքներով, մեր պատմությունն իրական լեգենդի նման կարժեվորի «թռչող հրեշտակներին», որոնց թռիչքի մեջ ազատության խորհուրդն էր, այն, ինչ կոչվում է նվիրում հայրենիքի, մեզանից յուրաքանչյուրի հանդեպ:

 

Հայկական զինուժի հատուկ գործողությունների շնորհիվ՝ տղաները վերադարձան հայրենիք՝ հավերժի ճամփորդ դարձած, իրենց գեղեցիկ թռիչքն ավարտին հասցնելու պատգամը մեզ փոխանցած:

Վազգենից հետո, անհաղորդ եմ դարձել վշտի, կորստի հանդեպ:

 

 

Վազգենից հետո, կորցրել եմ արժանապատվությունս ու ինձ մեղավոր եմ համարում Եռաբլուրի ու շիրիմների առաջ:

Վազգենից հետո, հայրենիքս պուճուրացած ու Եռաբլուրում ամփոփված եմ գտել:

Վազգենից հետո, առյուծի դեֆիցիտ ու շակալի ավելցուկ եմ զգացել:

 

Էսօր առավոտ այլ զգացողություն ունեցա. արժանապատվության արթնացում, հայրենիքը վերգտնելու ուժ, հպարտություն, որ ես Հանրապետության, իր քաղաքացու արժանապատվությունը, իր զինվորի մասունքը գնահատող Հանրապետության քաղաքացի եմ:

 

Ես կարող եմ, պարտավոր եմ տեսնել Վազգենի երազած Հայաստանը, որն Եռաբլուրի հզոր ուժով, մեր նահատակ ախպերների նվիրումով ու Տիրոջ լույսով մեզ կհասցնի համամարդկային ու քրիստոնեական արժեքներին:

 

Ես հպարտացա այն բանակով, որի հիմքը դրել է Վազգենը, որի ղեկին այսօր՝ ամեն զինվորի ցավով ու կորստով ավելի իմաստնացած, ավելի ուժեղացած Սեյրան Օհանյանն է: Ես տեսել եմ գեներալի ցավը՝ յուրաքանչյուր զինվորի կորստի, տառապանքի առիթով, ես զգացել եմ նրա սերը մեր հպարտության ակունք բանակի հանդեպ:

 

Ես հպարտացա Երկրապահի խենթությամբ, բայց նաև զսպվածությամբ. թշնամուն պատժելու հաստատակամություն, բայց նաև գերագույն գլխավոր հրամանատարին ենթարկվելու կարգապահություն, որովհետև «մենք էլ էն որբը չենք, որ ով ուզի, գլուխներս խուզի»:
… Իսկ հեռվում, շատ հեռվում շատ գեղեցիկ մի թռիչք է՝ աննման, աննկարագրելի: Դեպի հավերժություն գնացող մեր «թռչող հրեշտակներն» են…

Սա նրանց վերջին, ամենավերջին, բայց հավերժական թռիչքն է…

 

Սուրեն Սուրենյանց