Mediamall.am լրատվական գործակալությունը ամփոփում է օրվա իրադարձությունները:

 

Երկուշաբթի՝ առաջին աշխատանքային օրը իր աշխատանքները՝ արտահերթության կարգով սկսեց ՀՀ ԱԺ-ն: Արտահերթ նստաշրջանը, հիշեցնենք, որ գումարվել է ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ, որի մեջ ներառված են 22 հարցեր: Այս հանգամանքը ԱԺ-ում դուր չէր եկել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: 

 

ԱԺ-ն օրվա ընթացքում քննարկեց ՀՀ կառավարությունում կատարվող մի քանի փոփոխություններ, որոնք չունեին բովանդակային նշանակություն, այլ այն վերաբերվում էր հիմնականում կառավարության կառուցվածքային փոփոխություններին:

 

Օրվա ընթացքում Մասս մեդիան և սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերը քննարկում էին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում եթեր հեռարձակված «Ամենակարող երգիչ» նախագիծը, որին իր ներկայությամբ «պատվել» է ռաբիսի արքաներից Սպիտակցի Հայկոն:

 

Համացանցում ոչ մեկը դրական չի արտահայտվում այս երևույթի նկատմամբ: Թեմային անդրադառնալով Lurer.com լրատվական կայքի վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.

 

«Պետք է նկատենք, որ վերջին տարիներին Ռուբեն Ջաղինյանը «Հ1»-ի համար ցուցադրվող շատ ծրագրեր, ֆիլմեր, պատվիրել է իր հարազատ «Շարմ» հոլդինգին՝ վերցնելով համապատասխան ֆինանսական միջոցներ պետությունից ու դրանք սեփական հաշվին փոխանցելով. սա հանրահայտ էր շատ վաղուց: Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ այսքան տարի ոչ ոք չէր նկատում այս ամենը, ինչո՞ւ էին լռում… Ի՞նչ է՝ Սպիտակցի Հայկո՞ն պետք է գլխի գցեր, թե ինչ է կատարվում…

 

Ասում են՝ պատահականություններ չեն լինում: Ինչ խոսք՝ դժվար է այս միտքը վիճարկել հատկապես այն ամենի համատեքստում, ինչ տեղի է ունենում ներկայումս հայկական մեդիա դաշտում, երբ ակամաականատես ենք դառնում դաշտի վերաբաշխման.

 

«Հ1»-ի շուրջ բարձրացած աղմուկը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության մեջ:Չպետք է մոռանալ, որ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է դարձել Ալեքսան Հարությունյանը՝ մեկն, ով, ինչպես հայտնի է, նախքան դիվանագիտական աշխատանքի անցնելը, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է եղել՝ հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի անմիջական թիմակիցը»:

 

Բաբանովն եկել է եզրահանգման, որ Ջաղինյանին մնացել են հաշված օրերը: Վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք «Ջաղինյանին մնացել են հաշված օրեր…» հրապարակումը:

 

Սկանդալային դեպք է արձանագրվում Արթիկ քաղաքում: Մասնավորապես Արթիկի թիվ 2-րդ դպրոցում արձանագրվել է դրամահավաքության դեպք, որը չի ժխտել անգամ դպրոցի տնօերն Սուսաննա Պետոյանը, որն էլ իր հերթին ՀՀ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի հորեղբոր դուստրն է;

 

Lurer.com կայքի լրագրող Քրիստինա Աղալարյանը, ստացված ահազանգի հետքերով զրուցել է թե դպրոցի տնօրենի, թե ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության բաժնի պետի հետ:

 

Մանրամասները՝ կարդացեք «Սկանդալային դեպք՝ Արթիկի թիվ 2 դպրոցում» վերտառությամբ հրապարակումը:

 

Այսօր պարզ դարձավ, որ լուծվել է նաև Արծվիկ Մինասյանի մնալ-չմնալու հարցը: ՀՅԴ-ական նախարարը, ամենայն հավանականությամբ կլքի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, սակայն կմնա կառավարությունում: Նա կփոխարինի ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Օրվա ավարտին էլ ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օգնական Աննա Գևորգյանը հարցազրույց է տվել Lurer.com լրատվականին, որի մեջ հանդես է եկել մի քանի ուշագրավ հայտարարություններով:

 

Մանրամասները՝ կարդացեք Քրիստինա Աղալարյանի հարցազրույցը:


Այս և ուշագրավ այլ հրապարակումների, բլոգոսֆերայի նորություններին և ժամանցային անցուդարձին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am էլ. կայքը: