«Իսլամական պետությունը» նոյեմբերի 21-ին կրակ է բացել Ռամադի քաղաքում կառավարությանը պատկանող շենքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մզկիթների բարձրախոսներով կոչ է ուղղվել իշխանություններին' քաղաք ուղարկել լրացուցիչ ուժեր: Բացի այդ, տեղեկություններ են ստացվել, որ ահաբեկչական կազմակերպությունը հարձակումներ է իրականացնում Ռազմադի քաղաքի մերձակայքում:
Հարձակումը քաղաքի վրա սկսվել է գիշերվա ընթացքում: Ահաբեկիչները հսկողություն են հաստատել Շաջիրիա գյուղի վրա: Գյուղի մերձակայքում 12 ահաբեկիչներ են սպանվել:
Ռամադի քաղաքը գտնվում է Բաղդադից 90 կմ հեռավորության վրա: Քաղաքը ԻՊ-ի հենակետերից մեկն է: Ռամադիի կենտրոնական հատվածները շարունակում են մնալ կառավարական ուժերի հսկողության տակ, իսկ ծայրահեղականները վերահսկում են ծայրամասերը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: