Իրաքի Անբար շրջանում մի քանի ամիս շարունակվող մարտերի արդյունքում, հունիսի 7-ին զինված գրոհայինները մտել են Ռամադի քաղաք եւ գրավել տեղի համալսարանը: Պատանդների թվում են մի քանի տասնյակ ուսանողներ: Փաստը հաստատել է տեղական ոստիկանությունը, սակայն չի կարողացել հստակեցնել պատանդների թիվը:

 

Ըստ նույն աղբյուրի, գրոհայինները սպանել են համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Գրոհը կազմակերպել են ջիհադականները, ովքեր «Իրաքի իսլամական պետություն» խմբավորումից են: Ըստ աղբյուրի, առայժմ գրոհայինները պահանջներ չեն ներկայացրել: