Տիկրիտ և Մոսուլ քաղաքները զավթած և թուրք դիվանագետներին արևանգած Իրաքի իսլամիստները մտադիր են գրավել նաև երկրի մայրաքաղաք Բաղդադը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

 

Իրաքի հյուսիսային քաղաքի հարձակումներն իրականացնող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչը զինյալներին կոչ է արել գրավել Բաղդադը:

 

«Կռիվը դեռ չի սկսվել, սակայն մեծ թափով կսկսի Բաղդադում և Քերբելում»,- ասվում է խմբավորման Twitter-յան էջում արված հայտարարությունում:

 

Նշենք, որ ավելի վաղ ծայրահեղականների վերահսկողության տակ էր հայտնվել հյուսիսային Իրաքի Նայնավա նահանգի կենտրոն Մոսուլը: