«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են իրաքյան Մոսուլ քաղաքում գտնվող Սուրբ Գևորգի քրիստոնեական տաճարը: Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:

 

 

Ստացված տեղեկությունների համաձայն' կրոնական կառույցը պայթեցվել էր երկուշաբթի օրը' մարտի 9-ին: Տաճարից զատ ծայրահեղականներն ավերել են նրա կողքին գտնվող մի քանի բնակելի շենքեր:

 

 

Հայտնի է նաև այն, որ տաճարի կողքին գտնվում է քրիստոնեական գերեզմանոցը: