Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները թուրքական զինվորական մեքենայի անցնելու ժամանակ ինքնաշեն պայթուցիկ են գործի դրել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է մեկ թուրք սպա, ում կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել: