Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հոկտեմբերի 21-ի գիշերը պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթեցրել անվտանգության վարչության շենքի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Պայթյունից հետո քուրդ զինյալները սկսել են կրակել շենքի ուղղությամբ: Կատարվածի հետևանքով մեծապես տուժել է անվտանգության վարչության շենքը, սակայն մարդկային կորուստներ չեն գրանցվել:

 

Թուրքական իրավապահ մարմինների կողմից պատասխան գործողությունների անցնելու հետևանքով քուրդ զինյալները մթության մեջ կարողացել են փախչել: Նրանց հայտնաբերելու նպատակով սկսել է լայնամասշտաբ գործողություն: